ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումը։

«Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք իրեն, որ ուզում ենք հանդիպել, խոսել: Էսօր-էգուց է արել, մեկ ասել է՝ երկրում չեմ, մեկ՝ արձակուրդ եմ: Այսօր էլ պայմանավորվածություն է եղել, եկել ենք, հիմա էլ ասում է՝ 4 հոգի պետք է գա:

Մենք էլ ասացինք, որ մենք 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինեն, ընդունեն: Եթե իր առանձնասենյակը փոքր է, ինքը կարող է իջնել»,-նշեց ծնողներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular