ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

«Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է։ Մեր տեղեկություններով, հետաձգման պատճառը ռեկտորի պարտականությունները կատարող Հ․ Զաքոյանի կողմից խորհրդին ներկայացվող նոր հաստիքացուցակի նախագիծն է, որով նախատեսվում է 2025թ․ համալսարանում իրականացնել մեծաքանակ կրճատումներ։

Ըստ համալսարանից ստացվող լուրերի, փակվելու է նաեւ համալսարանի Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որը հիմնադրվել է 1922 թվականին։

Հիշեցնենք, որ ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահներն են էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արաքսյա Սվաջյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular