ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ժողովրդի համար Ղարաբաղի կորուստն ազգային նշանակալի ողբերգություն է: Միևնույն ժամանակ, շատ բան է արվել և արվում է, որ հասարակ հայությունը զգա, որ Մոսկվան այդ իրավիճակում համարժեք աջակցություն չի ցուցաբերել Երևանին։ Այդ առնչությամբ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է իր քաղաքացիներին ցույց տալ, որ Ռուսաստանից հեռու մնալու ուղղվածություն է վերցրել, NewsInfo.Ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Դմիտրի Ֆետիսովը։

«Փաշինյանը ստիպված է խաղ խաղալ հանրության առաջ և ցույց տալ իր ընտրողներին, որ կրճատում է շփումները Կրեմլի հետ և, ընդհակառակը, ձգտում է կապեր հաստատել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հատկապես Ֆրանսիայի հետ: Դա պարզ քաղաքական հաշվարկ է»,- նշել է փորձագետը։

Ըստ նրա այն ​​քաղաքական ուղղվածությունը, որն ընտրել է Փաշինյանը, և որին հետևում է ողջ երկիրը, ձեռնտու է նրան: Մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի նիստին մասնակցելուց Փաշինյանի հրաժարումը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով Ֆետիսովն ընդգծել է, որ եթե նույնիսկ վարչապետն իսկապես հիվանդացել է, դա «ձևական պատճառ է չմասնակցելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular