ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն գրում է, որ Ռուսաստանը պետք է հայտարարի Վրաստանով և Հայաստանով դեպի Իրան միջանցքի իր հավակնությունների մասին, ասել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։ Նա կարծում է, որ Ռուսաստանի ազգային շահերը Կովկասում դա են պահանջում. «Եվ մենք պետք է օրինակ վերցնենք ԱՄՆ-ից, որը հայտարարեց, որ իրենց պետք է Պանամայի ջրանցքը, հետևաբար այն կպատկանի իրեն»։ Սոլովյովը կարծում է, որ Մոսկվան պետք է նույն կերպ վարվի։

Օրինակ՝ հայտարարի, որ իր ազգային շահերից է բխում Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի Իրան միջանցք կտրելը։ Դրանով Ռուսաստանն, ի թիվս այլ բաների, իրենց տեղը կդնի նաև տարածաշրջանային ինքնահավան «արքայազներին»: Իսկապես, իրավիճակը Հայաստանում շատ ծանր է Ռուսաստանի համար։ Այնտեղ նրանք ուրախանում են Միացյալ Նահանգների հետ գործընկերության համար և խնդրում են Ռուսաստանի աջակիցներին հեռու մնալ ճանապարհից։ Իհարկե, ոչ բոլորը «հաջողությունից գլխապտույտ» ունեն։ Օրինակ՝ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը անհարմար հարցեր է տալիս: Մասնավորաբար՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է երաշխավորել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հանդուրժի ագրեսիան Հայաստանի դեմ և օգնության կգա Հայաստանին, եթե նրա վրա հարձակվեն, Հայաստանին ի՞նչ զենք ու ռազմական օգնություն են ուղարկելու (18 միլիարդ՝ Իսրայելին, 120 միլիարդից ավելի Ուկրաինային է տրվել): Կամ՝ քանի որ Իսրայելը և Թուրքիան Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցներն են, իսկ Ադրբեջանը՝ նրանց դաշնակիցը, ի՞նչ շահ ունի Ամերիկան՝ պաշտպանելու Հայաստանին նրանցից: Ամերիկան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանե՞ց Ղարաբաղում էթնիկ զտումներից կամ Ջերմուկի վրա հարձակումից հետո:

Իսկ ԽՍՀՄ ՊԱԿ–ի հատուկ նշանակության ջոկատի վետերան, Արցախյան պատերազմի վետերան Վովա Վարտանովը գրել է. «Նայենք ԱՄՆ–ի մի շարք դաշնակիցներին՝ Իսրայել, Սինգապուր, Ֆինլանդիա: Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երկրները: Նրանք չեն ակնկալում, թե որևէ մեկը կգա և կփրկի իրենց։ Նրանք ապրում են տոտալ պատրաստության վիճակում։ Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ, որի տակ կարելի է թաքնվել բոլոր անախորժություններից։ Դա հասունության և պատրաստակամության փորձություն է։

Միացյալ Նահանգների հետ դաշինքը մարտահրավեր է: Դա մեզ համար մարտահրավեր է՝ կարո՞ղ ենք դառնալ ուժեղ, կարգապահ և պատրաստ ցանկացած սցենարի։ Որովհետև Ամերիկայի դաշնակիցը նա չէ, ով սպասում է օգնության, այլ նա, ով պատրաստ է պաշտպանել իրեն: Մինչ այժմ Հայաստանը պաշտպանվել է միայն Դմիտրի Կիսելևի հեռարձակումից և ռուսական «Վեստի նեդելի» հաղորդաշարից՝ հայտարարելով, որ այն անհարգալից է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular