Հին հայկական Կոմմագենի թագավորությունը. Աշխարհի ո՞ր մեծ հրաշքն է թողել այն իրենից հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սովորաբար, երբ խոսում են հին հայկական պետությունների մասին, հիշում են Մեծ Հայքը, Տիգրան Բ թագավորի ժամանակների Մեծ Հայաստանը, գրում է nashaarmenia.info-ն։
Չնայած դրան զուգահեռ մ.թ.ա. 1-ին դարում գոյություն է ունեցել մեկ այլ չափազանց ուժեղ հայկական թագավորություն։ Միգուցե ոչ այնքան մեծ ու հայտնի, բայց այն իրենից հետո թողել է մեծ ժառանգություն՝ աշխարհի իսկական հրաշալիք:
Դա Կոմմագենեի հայկական թագավորությունն է։ Այս պետությունը գտնվել է Փոքր Ասիայի ամենաարևելքում՝ Հայկական լեռնաշխարհում, այն հողերում, որոնք ժամանակավորապես գրավված են թուրքերի կողմից։
Կոմմագենեն հիմնադրվել է մ.թ.ա. 163 թվականին «հիմնական» Մեծ Հայքում տիրող հայտնի Երվանդունիների տոհմի հայ թագավորների կողմից։ Նրա մայրաքաղաքը եղել է Սամոսատ քաղաքը, որն այդպես է անվանվել հայոց թագավոր Սամուշ I-ի (Շամուշ) անունով։ Թագավորությունը գտնվում էր արևելքից արևմուտք շահավետ առևտրային ճանապարհների վրա, և այն բնակեցված աշխատասեր հայորդիների ջանքերով այն արագ ծաղկել ու վերելք է ապրել։
Չնայած Կոմմագենեի բնակչությունը խոսում էր հայերեն և հին սիրիերեն, սակայն այստեղ մեծ էր նաև հունական լեզվի և մշակույթի դերը։ Դա հելլենիստական դարաշրջանն էր։ Այսինքն հունական ամեն բան, առանց բացառության, համարվում էր ամենալավը, ինչպես 19-րդ դարում ֆրանսիականը, իսկ հիմա էլ ամերիկյանը։
Պատահական չէ, որ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա Թեոսը, որը կրում էր հունական անունը, որոշեց դարերով հավերժացնել իր անունը։ Եվ նա հրամայեց կառուցել մեծագույն սրբավայր տեղի Նեմրութ լեռան վրա՝ հին հայ և հին հունական աստվածների ու հերոսների, Օհրմազդի, Հերկուլեսի, պտղաբերության աստվածուհի Տիկկայի, արծվի, առյուծի և այլոց ինը մետրանոց արձաններով։ Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե 2 հազար տարի առաջ ինչ ֆանտաստիկ ջանքեր են պահանջվել հին հայերից հսկայական քարեր նման բարձրության բարձրացնելու համար:
Կոմմագենեի թագավորները գտնվում էին հունական ուժեղ ազդեցության տակ, բայց բնավ չէին մոռանում իրենց իսկական հայկական արմատների մասին։ Նրանք շատ լավ հիշում էին, որ սերում են հայոց թագավոր Երվանդից, և նրանք ամեն կերպ ընդգծել են դա։ Այդտեղից էլ առյուծի և արծվի հիշատակումները, որոնք Հին Հայաստանում մեծ հարգանք վայելող կենդանիներ էին, և որոնք մինչ օրս էլ կարելի է տեսնել Հայաստանի զինանշանի վրա։
Նեմրութ լեռան սրբավայրը, ըստ էության, տեխնածին բլուր է, որը գտնվում է լեռան գագաթին: Սրբավայրի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ երեք հեկտար։ Այդ ամբողջ հայկական հնավայրը ներկայումս գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։
Ավաղ, հին հայկական արձաններից մի քանիսը նախկինում ոչնչացվել են բարբարոսների կողմից։ Այսպիսով, հիմա այստեղ միայն որոշ արձանների գլուխներ են ընկած մնացել: Ենթադրվում է, որ հենց ինքը՝ Անտիոքոսը թաղված է այնտեղ։ Սակայն դրա մասին դեռևս որևէ ապացույց չկա, մեծ թագավորի գերեզմանը դեռևս չի հայտնաբերվել։ Կա միայն նրա արձանը։
Հայկական Կոմմագենեն գոյություն է ունեցել մինչև մ.թ. 72 թվականը, մինչ այն պահը, երբ խաբեությամբ գրավվել է հռոմեական ագահ կայսր Վեսպասիանոսի կողմից։
Հայկական Նեմրութը, ավաղ, այնքան հայտնի չէ, որքան հնդկական Թաջ Մահալը։ Այնտեղ շատ ավելի հազվադեպ են զբոսաշրջիկներ լինում։ Եվ չնայած իր ողջ մեծությանը, այն նույնիսկ ներառված չէ աշխարհի մեծագույն հրաշալիքների ցանկում։ Բայց իզուր, քանի որ այն արժանի է դրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը