ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի գործարարի մահվան գործը կասեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի՝ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրատ Խիկմատուլինը

«Քրեական գործը կասեցվել է: Որքանով տեղյակ ենք՝ հետաքննությունը հարցումներ է ուղարկել Հայաստան դեռևս անցյալ տարվա մայիսին, սակայն պատասխանող կողմն անտեսում է այդ հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք քննությամբ և իր հեղինակության պաշտպանությամբ», - ասել է փաստաբանը։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու հետևանքով անզգուշությամբ առաջացրած մահվան հոդվածով։ Մահացածի այրին ու դուստրերը հայց էին ներկայացրել հանքային ջուր արտադրող ընկերության դեմ։ Սակայն Վլադիկավկազի խորհրդային շրջանային դատարանը ընթացք չի տվել գործարարի ընտանիքի հայցին։

Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular