ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցի «պրակտիկանտին» հեռացրել են՝ Բագրատ Սրբազանի հետ շփվելու համար․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է ․ Բագրատ սրբազանի՝ Իրան կատարած այցը, պարզվում է, հետեւանքներ է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկի համար։ Օդանավակայանում փաստաթղթային ստուգումն անցնելիս Սրբազանը, սովորության համաձայն, բարեւել, շփվել է աշխատողների հետ, նրանց որպիսությունն է հարցրել:

Օդանավակայանում փորձաշրջան անցնող արցախցի երիտասարդի խոսքից նա գուշակել է, որ արցախցի է, եւ նրա հետ մի քանի րոպե ավել է զրուցել, իսկ վերջում նվիրել է մի փոքրիկ խաչ։ Սա ֆիքսել են մյուս աշխատակիցները, հավանաբար՝ զեկուցել վերադասին, նույն օրը երիտասարդին կանչել ու հայտնել են, որ ինքը փորձաշրջանը չի անցել, անգամ պարզաբանում չեն տվել՝ ասելով, որ ինքը գիտի, թե ինչու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 01․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular