ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ինքնաթիռ էր կործանվել, 38 մարդ մաhացել էր․ նոր մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական AZAL ընկերության ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության արդյունքների մասին տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի մոտ ապագայում, ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համապատասխան մարմինները շարունակում են Ակտաու քաղաքի մոտ AZAL մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը։

«Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում գործընկեր պետությունների հետ միասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք այս հարցի վերաբերյալ»,- ասել է Հաջիեւը։

Ադրբեջանական AZAL ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը մահացել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular