ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ վաճառքի կհանվեն Հայաստան–Վրաստան խաղի տոմսերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան–Վրաստան խաղին անհամբեր սպասում են թե՛ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուները, թե՛ Վրաստանից ժամանող ֆուտբոլասերները:  

Նշենք, որ Հայաստանի և Վրաստան ֆուտբոլի հավաքականների երևանյան հանդիպումը տեղի կունենա մարտի 20–ին, իսկ մարտի 23–ին պատասխան խաղը Թբիլիսիում: Բազմաթիվ հայ երկրպագուներ պատրաստվում են մեկնել Թբիլիսի՝ մեր ֆուտբոլիստներին երկրպագելու և ոգեշնչելու։ Իսկ արդյո՞ք վրացի երկրպագուները առանձին տեղ կունենան մեր մարզադաշտում․ MediaHub-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հասկանալու, թե, նախ, ե՞րբ կմեկնարկի Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը, և արդյո՞ք առանձնացված տեղեր կլինեն Վրաստանից ժամանող երկրպագուների համար:

«Տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի մեջ: Վրաստանի երկրպագուների համար առանձնացված տեղեր հիմնականում լինում են, իրենք պետք է քվոտա ներկայացնեն, որ ցանկանում են գալ, և, իհարկե, միշտ էլ հյուր թիմին տրամադրվում է որոշակի տոմսերի քանակ»,- նշեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Ապա ավելացրեցին, որ փետրվարին, երբ բացվի տոմսերի վաճառքը, դրանք կկարողանան ձեռք բերել նաև վրացի երկրպագուները:

«Բացի նրանից, որ իրենք կարողանում են օնլայն տոմսեր գնել, նաև իրենց ֆեդերացիան ներկայացնում է որոշակի քվոտա, որը տրամադրում ենք նաև իրենց պատվավոր հյուրերին կամ VIP երկրպագուներին»,- հավելեցին ֆեդերացիայից:

Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է Հայաստանի գործընկեր կառույցին ներկայացնել շուրջ 2800 վրացի երկրպագուների համար քվոտայի հայտ, որպեսզի ապահովվի նրանց մասնակցությունը երևանյան մարզադաշտում:   

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular