ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անծրագիր. տրանսպորտի սակագնի հետ կապված «շարժերը» կանխատեսելի էին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, որը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեփոխումների պայմաններում:

Ուշագրավ է, որ այս վիճակն առանձին գործիչների համար, կարծես, տեսանելի էր ի սկզբանե: Ի մասնավորի, դեռևս երկու ամիս առաջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանն ասել էր. «Այս իշխանությունները ոչ մի ուղղությամբ ծրագիր չունեն: Նույնը վերաբերում է նույնիսկ տրանսպորտի թանկացմանը: 100 դրամից միանգամից 300 դրամ դարձնելն ինքնին նշանակում է, որ ծրագիր չունեն: Եթե որպես առաջին քայլ դարձնեին 110 դրամ, կարելի էր մտածել, որ ծրագիր ունեն: Իսկ հիմա ուղղակի PR են անում: Ասե՞մ՝ ինչ է լինելու: Որոշ ժամանակ անց մեկը կանգնելու է ու ասի՝ ես համաձայն չեմ միանգամից 300 դրամին, պետք է ընդամենը 200 դրամ դառնա: Կթանկացնեն, կդարձնեն 200 դրամ, բայց կասի՝ տեսա՞ք՝ չթողեցի 300 դրամ դառնա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular