ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերած տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ հնարավորություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն:

Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։
Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները

transport.yerevan.am կայքից
Telcell բջջային հավելվածից
TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում
Որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտերը

Մետրոյի բոլոր կայարաններից
Վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից)
TelCell-ի գրասենյակներից
Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆոկետերից:
Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular