ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է դերասան Արսեն Պետրոսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

45 տարեկանում մահացել է դերասան, կասկադյոր, պրոդյուսեր Արսեն Պետրոսյանը։

 

mk.ru-ի հաղորդմամբ, մահվան պահին արտիստը գտնվում էր Մոսկվայում, որտեղ աշխատում էր նոր նախագծի վրա։ Նա ավարտին չի հասցնել իր մասնակցությունը «Վախ» սերիալային նախագծում, որի նկարահանումները սկսվել էին 2024 թվականին։

 

Դերասանի մահվան պատճառը չի նշվում։

 

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 25-ին Կրասնոդարի երկրամասի Նեֆտեգորսկ քաղաքում։ Նա ֆիլմերում սկսել է նկարահանվել 10 տարի առաջ։ Նրա մասնակցությամբ նախագծերից են՝ «Դատապարտված», «Խոստում», «Սարմատ» և «Վրիժառու. Սարսափելի անտառ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular