ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին բացառել է ընտրությունների անցկացումը մինչև հակամարտության ավարտը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, փետրվարի 4-ին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում բացառել էընտրությունների անցկացումը մինչև հակամարտության ավարտը:

Հարցազրույցի ժամանակ Մորգանը մատնանշել է ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից ընտրությունների անցկացման կոչերը:

«Ես միշտ ասել եմ, որ բաց եմ ցանկացած ընտրության համար։ Բայց զինված հակամարտության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել։ Սահմանադրությունը պետք է փոխվեր։ Թեժ փուլը կավարտվի, կավարտվի ռազմական դրությունը, այդ ժամանակ կանցկացվեն ընտրություններ»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է քննարկել Ուկրաինային ՌԴ-ի հետ հրադադարի շրջանակներում նախագահական ընտրություններ անցկացնելու համոզման ուղիները, որպեսզի երկրի նոր ընտրված առաջնորդը ստանձնի ՌԴ-ի հետ երկարաժամկետ գործարքի համաձայնեցման պատասխանատվությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular