ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է այսօր Մերձավանում մահացած երիտասարդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը: Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը: Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի, հարևանությամբ գտնվող վարավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Տեղում աշխատում է նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում Գրիգոր Օհանյանը մահացել է, իսկ Սերգեյ Նալբանդյանը՝ վիրավորվել:  Այս պահին պարզվում է՝ մահացածը կրակոցի՞, թե սուր, կտրող ծակող առարկայի հարվածից է մահացել, ինչպես նաև՝ վիրավորը ինչ հանգամաբքնեւոմ է վիրավորում ստացել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ վիրավորը՝ ընկերը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular