ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի խոսքերը Մոսկվայի «սրտով» են. ի՞նչ է ասել Լավրովը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը ողջունում է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը: Այդ մասին Մոսկվայում օտարերկրյա դեսպանների հետ կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ Թրամփն իր առաջին ելույթներից մեկում, քննադատելով նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, նրա գլխավոր սխալներից մեկը համարել է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը:

«Առաջին անգամ արևմտյան առաջնորդը (և ոչ թե պարզապես արևմտյան, այլ ԱՄՆ նախագահը) ասաց, որ գլխավոր սխալներից մեկը Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելն էր: Եվ առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը ԱՄՆ-ն պատրաստ է լրջորեն քննարկել», - ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո՝ հունվարի 7-ին, Թրամփն իր առաջին ելույթում հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին վարչակազմը սխալ է թույլ տվել, երբ հնարավոր է համարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը: Թրամփի խոսքով՝ տեղեկանալով, որ Բայդենը քննարկում է դա, ինքը հասկացել է, որ իրավիճակը վեր է ածվելու զինված հակամարտության:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular