ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում 20-ամյա վարորդը իր առջև հայտնված շներից խույս տալով բախվել է գազախողովակին և շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդ Աշոտ Պ.-ին և ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ս.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենք չեն տուժել ու հրաժարվել են հիվանդանոց մեկնել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular