ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գիշերային sms-ը մերժած և անցած տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից արտաքսված Հովիկ Աղազարյանը, նրան միացած նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մեծ դահլիճում համագումար են հրավիրել, որտեղ հայտարարել են Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցության ստեղծման մասին։

Թանկարժեք դահլիճը, զարմանալիորեն բազմամարդ է եղել, թեպետ հիմնականում հանրությանն անհայտ մարդիկ են եղել Աղազարյանի կուսակցության հիմնադրմանը։ Ոչ ընդդիմությունից, ոչ էլ, բնականաբար, իշխանությունից հյուրեր չեն եղել։

Կուսակցությունից հեռացված Աղազարյանն ու Ասլանյանը դեռևս կասկածելի համբավ ունեն, առավել ևս, որ Փաշինյանին ու նրա թիմին քննադատելիս չափազանց զգույշ են, առնվազն 44-օրյա պատերազմում իշխանության գործողությունները դավաճանություն չեն որակում։ Շատերը կարծում են, թե «ՄԱՍԿ» կուսակցության ստեղծումը իրականում իշխանությունների ձեռքի գործն է։ Այդկերպ Փաշինյանը նախ ազատվում է որոշ կուսակիցներից, որոնց ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ չի համարում, մյուս կողմից էլ նորաստեղծ քաղաքական ուժը կարող է ձայներ փախցնել: Թեպետ քիչ, բայց որոշակի զանգվածի տանել իր հետևից։ Իսկ այդ ձայներն այսպես, թե այնպես իշխանությանը չէին։

Մինչ օրս ոչ Աղազարյանը, ոչ էլ Ասլանյանը չեն բացահայտել իրենց կուսակցության ֆինանսավորման աղբյուրները։ Օրեր առաջ լրագրողների դիտարկմանը, թե «Մարիոթ»-ի դահլիճը վարձակալելը թանկ հաճույք է, պատասխանել էին, որ յուրաքանչյուրն իր գրպանից 400-հազարական դրամ է դրել վարձակալության համար։ Ծախսերը, սակայն, շատ ավելին են՝ հաշվի առնելով համագումարի ընթացքը։ «Նախկին» քպականներին, ըստ ամենայնի, ֆինանսապես օգնում են, իսկ վճարողն էլ պատվիրելու է երաժշտությունը։ 

Մարիամ Ավալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular