ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալ»-ը բողոքարկելու է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հեռացումը. նա մրցավարին վիրավորելու համար կարմիր քարտ էր ստացել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունա»-ի հետ խաղում (1:1), հայտնում է armsport.am-ը՝ AS-ին հղումով:

Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալ»-ի ներկայացուցիչները վստահ են, որ Բելինգհեմն արտասանել է այլ բառեր, որոնք չեն արժանի խիստ պատժի և կարմիր քարտի:

Ավելի վաղ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նույնպես նշել էր, որ անգլիացին որևէ մեկին չի վիրավորել:

Հիշեցնենք, որ հանդիպման 39-րդ րոպեին գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն հեռացրել էր Բելինգեմին՝ իրեն անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular