ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ: Մտմտացած նախագիծը արդեն կյանքի են կոչում, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր դեռեւս հունվարի 21-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել: Ինչպես մեզ փոխանցեցին՝ «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որպեսզի պատժեն տրանսպորտի թանկացած սակագների համար չվճարող քաղաքացիներին: Նախագիծը մշակել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ղեկավարմամբ: Հիմա նախագիծը ուղարկել են գերատեսչություններ, այնուհետեւ այն պետք է գնա նաեւ խորհրդարան, իսկ արդեն մարտ-ապրիլ ամիսներին կիրարկվի:
Նախագծով վարչական տույժ է նախատեսվում. տրանսպորտի թանկացած սակագները չվճարող քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ կտուգանվեն՝ մոտ 5000 դրամի չափով: Երկուշաբթի օրը տեղի ունեցած գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն ակնարկել էր՝ տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ միջոցներ պետք է կիրառվեն: Կարճ ասած՝ քաղաքացին դառնում է տուգանքի մատերիալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular