ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինքն էլ շատ դաստիարակված տղա էր, համեստ, խելացի»․ Մովսեսն ընտանիքի միակ տղան էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա պայմանագրային Մովսես Հ․-ն Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան վարչական շրջանից էր։

«Ընտանիքի միակ տղան էր, երեք քույր ունի։ Ինքը մեծն էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր համալսարան, հեռակայում էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դաշտավան վարչական շրջանի ղեկավար Սանասար Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ տղան բանակ է զորակոչվել պաշտպան հայրենյաց ծրագրով, այսինքն՝ հինգ տարի պիտի ծառայեր։

«Կարծեմ` հեռակա էր ընդունվել ու անցել ծառայության»,- նշեց նա։

Մովսեսի ծնողները գյուղատնտեսությամբ են զվաղվում, Դաշտավանի վարչական ղեկավարի խոսքով՝ շնորհքով, պատվով լավ մարդիկ են։

«Ինքն էլ շատ դաստիարակված տղա էր, համեստ, խելացի»,- նշեց Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։

Վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։ Պայմանագրային զինծառայողն արձակուրդի մեջ է գտնվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular