ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևակը բացառիկ երիտասարդ էր. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին բանակում մահացած զինծառայող Սևակ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքից էր, քոլեջի շրջնավարտ։ Այս մասին գրել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի էջը:

«Խորը վշտով և ծանր սրտով հայտնում ենք, որ քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտ Ս. Հովհաննիսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով անժամանակ հեռացավ կյանքից...

Նա բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր։ Փայլում էր իր մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և դաստիարակությամբ, ինչի համար արժանացել էր դասախոսների ու համակուրսեցիների մեծարանքին։

Նրա լուսավոր ժպիտը, ձգտումը դեպի կատարելություն և մարդկային բարձր արժեքները միշտ կմնան մեր հիշողության մեջ։ 

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու դասախոսական կազմին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular