ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարը՝ դպրոցները փակելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի վերջից ունենք սուր շնչառական վարակի ակտիվացում, ամենաօրյա մոնիտորինգ ենք իրականացնում՝ դիտարկելով տվյալ ժամանակահատվածի համեմատությունը նախորդի հետ, Irakanum.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք շարունակական լարված իրավիճակ, բայց չեմ կարող ասել, թե այս պահին հավելյալ սահմանափակող միջոցառումների ցուցումներ կան։ Հիվանդանոցներում և առաջնային օղակում դիտարկում ենք դիմելիության տենդենցը»,-ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, թե հիվանդանոցներում իրականացվում են մահճակալային ֆոնդի հավելյալ հնավորությունների ստեղծման աշխատանքներ։

«Իսկ դպրոցներում այս պահին չունենք բացակայությունների կամ հիվանդության այնպիսի աստիճան, որ գնանք հեռավար դասպատրաստման կամ դպրոցների փակման»,-ասել է նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular