ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Բագրատ Կնյազչյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ Ռաֆայելի Կնյազչյանը, հայտնել է Ռուսատանում հայերի միությունը։

Կնյազչյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 29-ին Կիրովաբադում։ 1977 թվականին Կնյազչյանը նշանակվել է Ռազմական խորհրդի անդամ և նավատորմի հրամանատարի տեղակալ։

1989 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել նավատորմի լոգիստիկայի շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ կազմակերպչական, մոբիլիզացիոն և կադրային աշխատանքների համար։ 1993-ին հրաժարական է տվել։ 

1993 թվականից զբաղվել է վետերանների խնդիրներով։ 2002 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular