ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է պացիենտի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:  

Դեպքի մասին ոսստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում և 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել:

Նրան դրսում հայտնաբերել է «Աղեստամոքսային» բաժանմունքի վարիչ Տիգրան Սերոբյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular