ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ ընտանիքի ողբերգական դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:

BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն ավելի ուշ հայտնաբերվել էր։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում է, որ BMW-ի վարորդ Արմեն Տ․-ը մեքենան վարելիս մի շարք խախտումներ է թույլ տվել, որոնք էլ հանգեցրել են պատահարի, այնուհետ՝ մյուս մեքենայում գտնվող 3 անձի մահվան։

Գործը դատարան է ստացվել 2024-ի նոյեմբերի 1-ին և մակագրվել դատավոր Արսեն Գեղամյանին։

Հայտնի է դառնում նաև, որ Արման Ա․ անունով տղամարդը դեպքի օրը Արմեն Տ․-ի հետ հեռախոսազանգի ժամանակ, ընդունելով վերջինիս օգնելու պահանջը, նրա կանչով իր Merecedes  մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր, իջնելով ավտոմեքենայից և տեսնելով վթարված ավտոմեքենաները՝ իր վարած ավտոմեքենայով Արմեն Տ․-ին դեպքի վայրից տեղափոխել է նախ Գյումրի քաղաքում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց, ապա՝ Արմեն Տ․-ի խնդրանքով գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով տղամարդուն տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով, ով այդ կերպ դիմելով փախուստի, թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմիններից: Արման Ա․-ին ևս մեղադրանք է առաջարդվել։

Նախնական դատալսումներից մեկի ընթացքում դատարանը որոշել է մեղադրյալ Արմեն Տ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

Պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է:

Արման Ա․-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular