ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գազազել է՝ Գյումրվա ձախողումից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Գյումրիում կայացած ՔՊ միջոցառմանը Փաշինյանը կրկին հիշեց «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը, հայտարարեց, թե թիմ ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանելու իրենց թալանածը։ Փաշինյանը, մասնավորապես, հիշել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, 2-րդ և 3-րդ նախագահներին, Միքայել Մինասյանին։

Այդ այցից հետո արդեն երեկ Երևանում Փաշինյանն աշխատանքային ժամերն օգտագործում էր սոցիալական ցանցերում գրառումներ անելու, ապա և շարքային օգտատերերին անձամբ պատասխանելու համար։ Նա առնվազն 3 գրառում է արել` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»,- գրել է նա։

Կես ժամ անց Փաշինյանը կրկին նոր գրառում է արել. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»:

Չհանդարտվելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ևս մեկ գրառում է արել։ «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես», - գրել է նա։

Փաստացի, Փաշինյանն իր այս նյարդային ջղակծկումներով ապացուցում է, որ Գյումրիում հանդիպումները ձախողվել են, իսկ բազմիցս չարչրկված այս դիսկուրսն այլևս դուրս է եկել իր վերահսկողությունից, չի կարողանում նույնիսկ սեփական կողմնակիցներին համոզել։ Իհարկե, անգամ ամենամոլեռանդ նիկոլականները վաղուց այլևս չեն հավատում նախկիններին պատժելու Փաշինյանի ցանկությանը և տրամադրվածությանը։ 7 տարին բավական ժամանակ էր որևէ հանցագործություն բացահայտելու և մեղավորներին պատժելու համար, մինչդեռ որևէ քայլ փաշինյանական իշխանությունն այդ ուղղությամբ չի արել։

Մարգարիտա Զախարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular