Պեկինում տեղի կունենա Չինաստան-Ռուսաստան-Իրան հանդիպում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարտի 14-ին Չինաստանի իշխանությունները եռակողմ հանդիպում կանցկացնեն Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Այն կնախագահի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։