ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհաժողովը» պահանջում է Երևանից տարհանել Սիրիայից հայերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքամետ զինյալների խմբերը, ովքեր գրավել էին Դամասկոսը 2024 թվականի դեկտեմբերին, և որոնց աջակցում են թուրք ֆաշիստները, իրական կոտորած են իրականացնում քրիստոնյաների (այդ թվում հայերի) և ալավիների նկատմամբ Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ Նրանց և թուրքական ավազակախմբերի կողմից պաշտոնանկ արված Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցող աշխարհազորայինների միջև բախումներ են սկսվել սկսած մարտի 6-ից, գրում է realtribune.ru–ն։

Մինչ ողջ աշխարհը լուռ հետևում է ծավալվող ողբերգությանը, «Աշխարհաժողով» համահայկական շարժումը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և սկսել Սիրիայից պաշտպանության կարիք ունեցող քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների տարհանումը։ «Անհրաժեշտ է փախստականների ճամբարներ հիմնել հարևան Լիբանանում՝ հայ գաղթականներին և այլ քրիստոնյաներին այնտեղից Հայաստան վերադարձնելու համար։ Ալավիների տարհանման հարցը պաշտոնական Երևանը պետք է քննարկի Իրանի կառավարության հետ, որը տարածաշրջանի շիա համայնքների միակ ու հետևողական հովանավորն է։ Ավելի նպատակահարմար կլինի ալավիների տարհանումը կազմակերպել հայկական ավիաընկերություններով, քանի որ Երևանը սիրիական հակամարտության կողմ չէ և չեզոք դիրք է գրավում»,- ասված է «Աշխարհաժողով»–ի հայտարարության մեջ։

Շարժումը նաև կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շտապ միջազգային խաղաղապահներ տեղակայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում, որոնք կկանգնեցնեն քրիստոնյաների և ալավիների ջարդերը և կապահովեն տարհանման միջանցք։ ««Աշխարհաժողով»–ը պատրաստ է Հայաստանի իշխանություններին խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել Սիրիայից հայերի տարհանման հարցում, ինչպես նաև աջակցել Իրանին ալավիների տարհանման հարցում»,- հայտարարել է «Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular