ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։ Դատախազությունը պնդում է, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեպքում նշված են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, լիազորությունների չարաշահման, հողամասերի ինքնակամ զավթման հոդվածները:

Երեկ նաև հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ առաձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ, հետապնդումը հարուցվել է Իսակովի պողոտային և Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Դատախազությունից նշում են, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, պնդել, թե՛ երրորդ նախագահի և թե՛ հանրապետական մյուս գործիչների դեմ քրեական գործերը քաղաքական հետապնդումների օրինակներ են:

1or.am-ը դեռ նախօրեին գրել էր, որ Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է նոր քրեական գործեր սկսել, շոուներ բեմադրել թե՛ Գյումրիում ընտրությունների ելքի վրա ազդելու, թե՛ հանրությանը նոր զիջումներից շեղելու համար։ Այսկերպ Փաշինյանը մի ձեռքով երկու ձմերուկ է ցանկանում բռնել, բայց, թերևս, այս անգամ մնա ձմերուկների ծանրության տակ։ 

Շաքե Ղանդիլյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular