Զախարովան Կուրսկում և Բելգորոդում զոհված և վիրավորված երեխաների թվերը հայտնելիս հուզվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չի կարողացել զսպել հուզմունքը, երբ ճեպազրույցի ժամանակ նշել է ուկրաինական զորքերի գնդակոծությունների հետևանքով վիրավորված և սպանված երեխաների թիվը։
«Բելգորոդի մարզում վիրավորվել է 88 երեխա, մահացել՝ 12-ը, Կուրսկի շրջանում տուժել է 24 երեխա, չորսը՝ մահացել։ Սրանք այն վիճակագրությունն են, որոնք շիրմաքար կդառնան Կիևի ռեժիմի համար»,- ասել է դիվանագետը։
Իր հայտարարության մեջ Զախարովան պարզաբանել է, որ 2014 թվականից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների արդյունքում առնվազն 1700 երեխա է մահացել։