ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն միակողմանի հայտարարեց, իսկ հետո Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը, մի շարք երկրների կողմից հնչեցին ողջույնի հայտարարություններ: Ավելին, ոմանք նույնիսկ բարձր գնահատեցին այն հանգամանքը, որ Հայաստանը գնացել է «համարձակ զիջումների»:

Այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսվում է Հայաստանի զիջումների մասին, այնինչ Ադրբեջանի մասին խոսք չկա, չնայած քպականները փորձում են դա ներկայացնել որպես փոխզիջում: Մյուս կողմից՝ արտաքուստ տարօրինակ ոչինչ չկա, որովհետև նախ՝ նույն միջազգային հանրությունը ոգևորված ողջունում էր 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի արցախյան ուրացումը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ողջունելու է Հայաստանի համար նույնիսկ ակնհայտ խայտառակ տարբերակ, եթե դրան համաձայն են Հայաստանի իշխանությունները:

Այնպես որ, հատկապես Արևմուտքի կողմից ցնծագին հայտարարությունները սպասելի էին: Սակայն դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ, չնայած դրան, Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն է ունեցել, որ հնարավորինս մեծ միջազգային աջակցության ֆոն ստեղծվի, և հայտարարությունից առաջ «առցանց խորհրդակցություն» է ունեցել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, որպեսզի նրանք իրենց արտգործնախարարությունների միջոցով հասնեն համապատասխան արձագանքի՝ ի աջակցություն ձեռք բերված պայմանավորվածությունների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular