ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ընդունված ծառայողին «արդարադատության ոլորտի հերթական» կոչում կարող է շնորհվել ծառայությունում որոշակի ժամկետով ծառայելու դեպքում: Այս դրույթները վերաբերելի են միայն պրոբացիայի ծառայողներին։ Այնինչ, պրոբացիայի ծառայություն աշխատանքի ընդունված պետական տարբեր մարմինների ծառայողներ, որոնք արդեն իսկ ունեին դասային կոչումներ և կոչումով ծառայության ստաժ, գործող իրավակարգավորումների պայմաններում պաշտոնի նշանակվելիս հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում՝ կապված վերջիններիս կոչումներ շնորհելու համար ծառայության ժամկետի հաշվարկի հետ: Բաց է մնում պետական այլ մարմիններում աշխատած անձանց մասով հերթական կոչումի շնորհման համար տվյալ մարմնում ծառայության ժամկետը հաշվակցելու հարցը: Նման պայմաններում խախտվում են նշված անձանց իրավունքները, վերջիններս հայտնվում են անհավասար պայմաններում:

Հաշվի առնելով սա՝ առաջարկվում է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր մասով և սահմանել, որ օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում։

Բացի այդ, օրենքի 35-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչում, այդ թվում՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ»։ Սակայն նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ»։ Արդյունքում առաջացել է ներքին հակասություն. մի դեպքում՝ օրենքը թույլատրում է պաշտոնին համապատասխան ավելի բարձր կոչում շնորհել, մյուս դեպքում՝ արգելում։ Ուստի և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել օրենքում։

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև պրոբացիայի ծառայողներին, որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular