ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացատրել է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ցածր շանսերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքը Եվրամիությանն անդամակցելու Հանրապետության մտադրության մասին։ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու գրեթե ոչ մի շանս չունի, նման կարծիքով է tvzvezda.ru–ի հետ կիսվել  ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը։

«Նախ, որովհետև Եվրոպայում ներկայումս կա ընդլայնման արգելք  և այն կգործի մինչև 2030 թվականը: Երկրորդ հերթին եթե արգելքը հանվի, ապա առաջինը Եվրոպա կգնան բալկանյան երկրները, և միայն հետո մնացածը: Եվ երրորդը, Եվրամիությանը պետք են պետություններ, որոնք կարող են ներդրում ունենալ ԵՄ-ում, որոնք ընդամենը փող չեն պահանջի որպեսզի կենսապայմանները հասցվեն մինչև միջին եվրոպականի: Հայաստանի դեպքում փող կպահանջվի», -վստահություն է հայտնել Միրզայանը:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե խոսքը գնում է ԵՄ-ին իրական անդամակցության մասին, ապա Երևանը պետք է ընտրություն կատարի դրան անդամակցելու և ԵԱՏՄ-ի միջև։ Միանգամից երկու միավորումների արտոնություններից օգտվել հնարավոր չի լինի, զգուշացրել է նա։

Իսկ ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրոպային միանալու Երևանի ցանկությունն անվանել է հանրապետության ինքնիշխան իրավունքը, սակայն կոչ է արել ելնել գոյություն ունեցող ինտեգրացիոն ձևաչափերից, որոնք այսօր արդեն իսկ դիվիդենտներ են բերում Հայաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular