ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում կայծակի հարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ, որոնց մեծ մասը ֆերմերներ և ֆերմերային աշխատողներ են: Այս մասին հայտնել է նահանգի ղեկավարի գրասենյակը։

Ամենաշատ զոհերը գրանցվել են Նալանդ շրջանում՝ 18 մահ։

Նահանգի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել նրանց մերձավոր հարազատներին 400,000 ռուփիի (մոտ 4,600 դոլար) փոխհատուցման մասին։ 

Տարածաշրջանում հայտարաված է վտանգի «նարնջագույն» մակարդակ, օդերևութաբանները նախազգուշացնում են մի շարք շրջաններում ամպրոպի և քամիների մինչև 50 կմ/ժ արագության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular