ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսքի ազատության կոմիտեի նախագահ Յարոսլավ Յուրչիշինը Կիևում ռուսական երաժշտություն լսելու համար դեռահասների ձերբակալման ֆոնին հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել սոցիալական ցանցերի նկատմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նրա խոսքով ՝ սոցիալական ցանցերի կարգավորումը պետք է տարածվի ոչ միայն Telegram-ի վրա, քանի որ ռուսական սերիալները, հումորային ծրագրերը և քաղաքական ակնարկները հեշտությամբ կարելի է գտնել YouTube-ում, իսկ Spotify-ում կարելի է լսել ռուսական երաժշտություն:

Պատգամավորը հավելել է, որ անհրաժեշտ է ստեղծել սեփական մրցակցային պրոդուկտը, ինչպես նաև սահմանափակվել «ռուսական ամեն ինչից»։

Ավելի վաղ Կիևում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը ծեծի է ենթարկել մի կնոջ, ով լսում էր Վալերի Մելաձեին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular