ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը մտադիր է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականության ու անկախության պահպանմանը և պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրի բնակչությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է «Interfax-russia»-ն:

«Մենք կցանկանայինք անել ամեն ինչ, որպեսզի Սիրիան, առաջին հերթին, մնա ինքնիշխան, անկախ և տարածքային ամբողջականությամբ պետություն: Կցանկանայինք Ձեզ հետ քննարկել Սիրիայի ժողովրդին օգնություն տրամադրելու հնարավորությունը, ներառյալ մարդասիրական օգնությունը», - ասել է նա Կատարի էմիր Թամիմ Ալ Թանիի հետ բանակցությունների ժամանակ։

«Այնտեղ շատ խնդիրներ կան՝ քաղաքական, անվտանգության ապահովման տեսանկյունից, և զուտ տնտեսական բնույթի»,- հավելել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular