ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Ռադիոսիրողների միջազգային օր, Զիմբաբվե՝ Անկախության օր, Ուկրաինա Պատմության և մշակույթի հուշարձանների օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ռազմական փառքի օր, Իրան՝ Իրանի բանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1737-վախճանվել է 1734 թվականից Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին։

1858-ծնվել է նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1877– Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրել է Բայազետը:

1909-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Նինա Տեր-Օսիպյանը։

1918-Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին, բայց վերջնական իմաստով ստիպված են եղել նահանջել Պարսկաստան։

1926 –ծնվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։

1950-վախճանվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

1981-ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի։

2001-Երևանի «Հրազդան» հյուրանոցը վաճառվել է 1,5 մլն ԱՄՆ դոլարով մի հայաստանյան ընկերության: 

2002-Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինները ձերբակալվել են  երեք երիտասարդի, որոնք Կրասնոդարում պղծել են հայկական գերեզմանատունը:

2003-Բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը չի կատարել իր նեդրումային պարտավորությունը և պայմանագրի համաձայն, նրան պատկանող «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, որոնք գրավադրված էին պարտատեր հանդիսացող «Հայկոոպ» բանկում, դատարանի որոշմամբ դարձել  են վերջինիս սեփականությունը:

2005-Հայաստանի իրավապահ մարմինները Միացյալ Նահանգներին են հանձնել ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով զենքեր արտահանելու գործով կասկածյալ Արմեն Բարսեղյանին:

2013-կայացել է «Bad Boys of Dance»-ի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը։

2014-«Դեմ եմ» թիմը բողոքի սլաքն ուղղել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և որոշել է բողոքի ակցիա անց կացնել հենց նախագահական նստավայրի առջև:

2016- ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը  հրաժարական է ներկայացրել։  

2018 - Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր:  
          
2019-Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

2022-վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

359-ծնվել է Հռոմեական Սրբազան կայսրության արևելյան հատվածի կայսր Գրացիանը։

1850-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ հանրայատ Լոնդոնի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Աննա Մարիա Տյուսոն։

1898-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ-սիմվոլիստ Գյուստավ Մորոն։

1906-տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր երկրաշարժերից մեկը Սան-Ֆրանցիսկոյում։

1909-Պիոս 10-րդ Հռոմի պապը Ժաննա Դը Արկին դարսել է սրբերի կարգը։

1917-ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Վիցինը։

1923-Ֆելիքս Դժերզինսկու նախաձեռնությամբ ստեղծվել է «Դինամո» սպորտային ակումբը։

-Եգիպտոսում ընդունվել է սահմանադրությունը։

1925-ստեղծվել է Ռադիոսիրողների միջազգային կազմակերպությունը։

1942-իրականացվել է առաջին օդային գրոհն ամերիկյան ինքնաթիռների կողմից Տոկիոյի վրա։

1949- Իռլանդիան դուրս է եկել Բրիտանական միությունից և հայտարարել իր անկախությունը։

1954-գնդապետ Նասերը դարձել է Եգիպտոսի պետնախարար և ռազմական նահանգապետ։

1955-վախճանվել է գերմանացի ֆիզիկ-տեսաբան, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ էյնշտեյնը։

1988-ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են «Աղոթարար» ռազմական օպերացիան Իրանի դեմ։

2002-վախճանվել է նորվեգացի ճանապարհորդ և գրող Տուր Հեյերդալը։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular