ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի՝ ներքին խողովակներով հերթական զրույցի ժամանակ վերջինս թափանցիկ ակնարկներ է արել, որ Հայոց ցեղասպանության ուրացման, Անկախության հռչակագրից հրաժարվելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տպավորիչ ու գոհացնող են, սակայն դրանք ընդամենը հայտարարություններ են:

Ակնարկվել է, որ Թուրքիայի համար ինդիկատոր կարող է լինել Ապրիլի 24-ին Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ ի՞նչ միջոցառումներ կարվեն պետական մակարդակով, ի՞նչ ուղերձ կհղի Նիկոլ Փաշինյանը, կարտաբերի՞ Ցեղասպանություն բառը, թե՞ ոչ, կգնա՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այլն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով փակուղու առջև է: Հասկանալի է, որ իշխանություններն առանձնահատուկ որևէ բան չեն նախաձեռնելու, և սա առաջին անգամն է, որ Հայաստանում պետական մակարդակով չի նշվելու «կլոր» տարելիցը: Սակայն մի կողմից՝ չայցելել Ծիծեռնակաբերդ, չափից ավելի է նույնիսկ այս իշխանության դեպքում. դա արդեն պաշտոնական մակարդակով կապացուցի ուրացումը: Մյուս կողմից՝ այցելելը կարող է «վշտացնել» Թուրքիային ու Ադրբեջանին, ինչից այդքան անհանգստանում է Նիկոլ Փաշինյանը:

Դա է նաև պատճառը, որ ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ինչքան մոտենում է Ջահերով երթի օրը, այնքան ջղաձիգ են դառնում Հայաստանի իշխանությունները, ավելի հաճախ են հարձակվում ազգային արժեքների, ազգային ուժերի ու անհատների վրա: Ավելին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ ընդդիմադիրներն իր առջև փակեին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը: Այդպես նա կխուսափի հուշահամալիր այցելելուց և դրա համար «ալիբի» կունենա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular