ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու Հայաստանը պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին կարծում է, որ Իրանը և Հայաստանը սերտ հարաբերություններ ունեն և պետք է կենտրոնանան ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրման վրա, գրում է iran.ru–ն։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք այնպիսի փաստաթղթի վրա, որը կարող է հիմք դառնալ երկու կողմերի միջև ռազմավարական հարաբերությունների համար», - ասել է Թախտ-Ռավանչին վերջերս տված հարցազրույցում։

Ըստ նրա Թեհրանը և Երևանը հավասարապես են շահագրգռված ռազմավարական փաստաթղթի ստորագրմամբ։ «Լավ փաստաթուղթ պատրաստելու համար կարող է ժամանակ պահանջվել, բայց ես կարծում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ հետաքրքրություն են ցուցաբերում, մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք այդ նպատակին հասնելու համար»,–ասել է նա հավելելով, որ երկու երկրները պետք է օգտագործեն առկա մեծ ներուժը երկկողմ հարաբերությունները բարելավելու համար։

Բացի այդ, Թախտ-Ռավանչին ասել է, որ Իրանը կարծում է, որ կան ոլորտներ, որոնք հետագա ուսումնասիրության կարիքն ունեն և որպես օրինակ բերել է տրանսպորտային միջանցքները, որոնք կարող են կապել երկու երկրներն իրենց հարևանների հետ:

Բացի դա զբոսաշրջությունը ևս մեկ ոլորտ է, որը երկու կողմերը կարող են ուսումնասիրել հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նա նաև նշել է, որ շփումներ են եղել երկու երկրների պաշտոնյաների, այդ թվում նախագահների և արտգործնախարարների միջև։ «Ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար»,- ասել է նա։ Ըստ իրանցի դիվանագետի համագործակցությունը կարող է դուրս գալ երկկողմ հարաբերությունների շրջանակներից և ընդլայնվել մինչև ՄԱԿ-ի և այլ միջազգային ֆորումների շրջանակներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular