ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Թրամփի երդմնակալության գլխավոր հովանավորը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի խոշորագույն թռչնաբուծական ընկերություններից մեկը՝  Pilgrim's Pride-ը, ռեկորդային 5 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Նման տվյալներ է բացահայտել The Wall Street Journal թերթը, որը ծանոթացել է հովանավորների ցանկին։

Հովանավորների թվում էին կրիպտոարժույթային ընկերությունները՝ Ripple (մոտ հինգ միլիոն դոլար), Robin hood Markets (երկու միլիոն դոլար), Coinbase Inc. (մեկ միլիոն դոլար)Նավթային ձեռնարկությունները ֆինանսապես աջակցել են նաև Թրամփի երդմնակալության հանձնաժողովին՝ Chevron (երկու միլիոն դոլար), Exxon Mobil, Occidental Petroleum և ConocoPhillips (յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար):

Պարզվել է՝ ԱՄՆ առաջնորդի կողմից վարչակազմի տարբեր պաշտոններում առաջադրված և այլ երկրներում ԱՄՆ դեսպաններ նշանակված անձանց թվում եղել են «առատաձեռն հովանավորներ»: Պարբերականը նշում է, որ ոչ բոլոր հովանավորներն են նախապատվություններ ստացել Թրամփի երդմնակալությունից հետո։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular