ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել: Նրա այդ էմոցիանալ պոռթկումը պայմանավորված էր բյուջեի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների դիտողությամբ, գրում է Bloknot.ru–ն։ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը միշտ էլ աչքի է ընկել իր չափազանց հուզականությամբ։ Իզուր չէ, որ նրան անվանել են հրապարակային տրիբուն։ Սակայն խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի ելույթը զարմացրել է նույնիսկ փորձառու քաղաքական գործիչներին։ Ելույթի ժամանակ Փաշինյանը հանկարծ սկսել է ցնցվել, բղավել ու ձեռքերը թափահարել։ Կառավարության բյուջետային քաղաքականությունից ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունն էր «տրիգգեր» դարձել։ «Սա տեսարան է գիտաֆանտաստիկ ֆիլմից, ընդդիմության ներկայացուցիչը հերթի կարգով ելույթ է ունենում և ասում. «Ժողովուրդ, նրանք լցնում են բյուջեն», իսկ ու՞ր դնենք, մեր գրպա՞նը լցնենք, խելագարվել կարելի է»,- Փաշինյանի ելույթից թարգմանություն է մեջբերել News.ru-ն։

«Լուի դե Ֆյունեսին է նման», - ֆրանսիացի հայտնի կատակերգուին նմանություն է գտել Կոնստանտին Եվգենևիչը:

«Ես մտածում էի, որ արհեստական ​​ինտելեկտով են դա ստեղծել... կարծես շուկա լինի», - գրել է Լարիսա Ֆլիսովան:

«Նրա փողկապը մի քիչ կարճ է»,- կատակել է Boy Likeme մականունով օգտատերը ակնարկելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով նույնպես չափազանց հուզական էր և նման պահերին կրծում էր փողկապը:

«Գուցե՞ դիլերին է  փոխել»,- ինչ որ բան է ակնարկել Ռոման Պաշկովը:

«Արտաքին պարտք. սրանք այն երկու կախարդական բառերն են, որոնք պետք է ցնցեն յուրաքանչյուր հայի: Պետք է կարողանալ պարտքի տակ ընկնել խաղաղ ժամանակ, ինչպես պատերազմող Ուկրաինան, և միևնույն ժամանակ չդառնալ Եվրոպայի մաս»,- իր կարծիքն է հայտնել Նիկոլայ Բասովը անդրադառնալով Հայաստանի «թեքմանը» դեպի ԵՄ։

Իսկ ահա  ընդդիմադիր հայկական «Հրապարակ»-ը կարծում է, որ Փաշինյանի էմոցիոնալ ելույթներն ունեն կոնկրետ նպատակներ, այն է ստեղծել խաղաղ առօրյայի պատրանք, ցույց տալ, որ իշխանությունը քրտնաջան աշխատում է ի շահ Հայաստանի և ամենակարևորը՝ շեղել բնակչության ուշադրությունը իրական խնդիրներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular