ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուգաչովան խոսել է իր ամենամեծ թշնամիների մասին՝ զարմացնելով երկրպագուներին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան շնորհակալություն է հայտնել իր թշնամիներին՝ խոսելով նրանց դերի մասին իր կյանքում:
Ապրիլի 15-ին, երբ նա դարձավ 76 տարեկան, Պուգաչովան Instagram-ում գրառում է կատարել՝ նշելով, որ իր թշնամիները թույլ են տալիս իրեն կյանքը «զարդարել տարբեր գույներով»:
 
«Շնորհակալություն իմ թշնամիներին նույնպես։ Դուք թույլ  եք տալիս կյանքս ներկել տարբեր գույներով, իսկ ես, իհարկե, ներսում նկարիչ եմ։ Եվ այս նկարն անընդհատ փոխվում է։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է կյանքը այն հետագայում նկարելու։ Շնորհակալություն ձեզ», – ասել է նա։
 
Պուգաչովան, վերջին տարիներին ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ ապրելով Իսրայելում, բազմիցս քննադատության է ենթարկվել։ Ռուսաստանում՝ կոչեր եղան նրան ներառել «ինոագենտների» ցուցակում։ Շոումեն Սթաս Բարեցկին չի բացառել նրա վերադարձը Ռուսաստան։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular