ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Հայաստանում ցանկանում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի մուտքը Ռուսաստանի հետ միութենական պետություն, որը նման է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից ստեղծված կառույցին, անհրաժեշտ է ճգնաժամը հաղթահարելու և երկրի շարունակական բարգավաճումն ապահովելու համար, news.ru-ին տված իր առաջին հարցազրույցում հայտարարել է Վարդան Ղուկասյանը, որն ապրիլի 19-ին պաշտոնապես ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Նա նշել է, որ արդեն երկար տարիներ այդ գաղափարի կողմնակիցն է։

Ղուկասյանը հիշեցրել է, թե ինչպես էր ժամանակին՝ 1997-1998 թվականներին, ինքը ակտիվորեն օգնել Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, որը հավաքել էր 1,2 միլիոն ստորագրություն՝ ի պաշտպանություն Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու նախաձեռնության։ Նա նշել է, որ այդ գաղափարը, չնայած իր ակնհայտությանը, ունի բազմաթիվ քննադատներ, որոնք հանդես են գալիս երկրի՝ Եվրամիություն մտնելու օգտին, և դա՝ Հայաստանի անկախությունը կորցնելու սպառնալիքի պատճառաբանությամբ։

«Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Երբ ինչ-որ մեկը խոսում է Ռուսաստանի հետ միութենական պետության մասին, նրան մեղադրում են հանրապետության ինքնիշխանության դեմ ոտնձգության մեջ, բայց երբ խոսքը վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն, նման մեղադրանքներ չեն հնչում: Մեր նախաձեռնության քննադատները պարզապես տեղեկացված չեն: Միութենական պետության կանոնակարգում պարզ գրված է, որ յուրաքանչյուր մասնակից երկիր պահպանում է իր ինքնիշխանությունը: Բելառուսը դրա վառ օրինակն է: Խորհուրդ եմ տալիս նախքան հապճեպ եզրակացություններ անելը կարդալ այդ փաստաթուղթը»,- ասել է Վարդան Ղուկասյանը։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը։ Նա ընդգծել է, որ «այդ դեպքում երկիրը կշարունակի գոյություն ունենալ իր Սահմանադրության շրջանակներում, իր զինանշանով, օրհներգով և պետական այլ խորհրդանիշներով»։ «Հայ ժողովուրդը միշտ ծաղկել է Ռուսաստանի հետ սերտ եղբայրական կապերի ժամանակ, Խորհրդային Հայաստանի ոսկե դարը դրա ամենավառ ապացույցն է»,- եզրափակել է հայ քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից։ Նրա խոսքով, «մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում երկրի հետ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular