ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատություն» ռադիոկայանը, որը փակվել է Թրամփի հրամանագրով, 70 տարվա գործունեության մեջ առաջին անգամ դադարեցրել է ռուսալեզու հեռարձակումները միջին ալիքների միջակայքում։ Ինչպես ասվում է Ռուսաստանի Դաշնությունում «անցանկալի» ճանաչված այդ կազմակերպության Telegram ալիքում, կասեցման պատճառը ֆինանսավորման բացակայությունն է, սակայն հեռարձակման դադարեցման ժամկետը չի նշվում, գրում է politnavigator.news–ը։ Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական խմբագրությունն էր հայտնել հեռարձակման կրճատման մասին՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Ապրիլի 14-ից  ռադիոկայանն իրենց հաշվին արձակուրդ է ուղարկել Կիևում և Լվովում գտնվող իր աշխատակիցներին. կրճատվել է նաև ֆրիլանսերների հետ համագործակցությունը։

ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից նշանակված Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) ժամանակավոր ղեկավարությունը մարտի 15-ին սառեցրել էր միջոցների փոխանցումը, սակայն մասամբ վերականգնել վճարումներն այն բանից հետո, երբ դատարանը ժամանակավոր արգելքներ էր դրել  «Ազատություն» ռադիոկայանին ֆինանսավորումը մերժելու վրա: Այնուամենայնիվ քարոզիչներն անգամ այդ գումարները չեն տեսել, USAGM-ը միջոցների փոխանցման ձգձգումները բացատրվել է երկրում շարունակվող արշավով ուղղված պետական ​​ծախսերի կրճատմանը և հարկատուների միջոցների անարդյունավետ ծախսմանը:

Սովային դիետայի վրա մնացած քարոզիչները դեռ հույս ունեն դատարաններում հաղթել Թրամփին։ ԱՄՆ-ում «Ազատություն» ռադիոկայանը նորացված հայց է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան: Նրանք խնդրում են, որ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունից պահանջվի վերադարձնել ապրիլ ամսվա ֆինանսավորումը, որը հաստատվել էր Կոնգրեսի կողմից դեռ Բայդենի օրոք:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է օտարերկրյա պետություններին, այդ թվում՝ Բելառուսին, Մոլդովային և նախկին ԽՍՀՄ այլ երկրներին տրվող «անօգուտ» դրամաշնորհների չեղարկման մասին։ «Քարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է վերանայել Պետքարտուղարության արտաքին օգնությունը և չեղյալ է հայտարարել 215 միլիոն դոլար արժողությամբ 139 անարժեք դրամաշնորհներ», - հայտնել է ԱՄՆ կառավարության Արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

Մարկո Ռուբիոն ասել է, որ «ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն այնպիսի կեղծ ծրագրեր, ինչպիսիք են «Տնային աշխատողների գլխավորությամբ միգրանտների շարժման զարգացումը» Լիբանանում կամ «Վերջ տրոլներին» ծրագիրը Մեծ Բրիտանիայում»: Անօգուտ համարվող դրամաշնորհների թվում են նաև Բուլղարիայի, Մավրիտանիայի, Բրազիլիայի և Թունիսի ծրագրերը, բայց այդ շարքում հատկապես առանձնանում են դրամաշնորհային ծրագրերը հետխորհրդային երկրներում։ Այդտեղ չեղարկվածները ներառում էին 750,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ «Ղրղզստանում քաղաքացիական հասարակության ճկունությունն ու հարմարվողականությունն ամրապնդելու համար», 2 միլիոն դոլար «Հայաստանում ժողովրդավարական մշակույթը խթանելու», 2,5 միլիոն դոլար «Ուզբեկստանում քննադատական ​​քաղաքացիական ներգրավվածությունը խթանելու համար», 2 միլիոն դոլար «Ընդլայնելու տոկունությունն ու նորություններն ու լրագրությունը Բելառուսում ստեղծագործական բովանդակության միջոցով»։ Ընդ որում, վերջին դրամաշնորհի ստացողները եղել են դեպի ԵՄ բելառուսական հակալուկաշենկոականության արտագաղթի կառույցներն ու նրանց լրատվամիջոցները։ Կարելի է պատկերացնել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների զարմանքի աստիճանը, երբ նրանք իմացել են, թե որտեղ են ծախսվում հարկատուների գումարները։

Թրամփի պայքարը գրանտակերների դեմ անսպասելիորեն գովել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այն, ինչ նախագահ Թրամփը սկսել է անել, շատ խոստումնալից է, և ես կարծում եմ, որ նա չպետք է կանգ առնի: ԱՄՆ ՄԶԳ-ն, իհարկե, թիվ մեկ հրեշն է, դա լիովին կոռումպացված կառույց է: Ես արդեն մասամբ անդրադարձել եմ այդ հարցին: Լավ է, որ «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումն արդեն դադարեցվել է: Բայց դա բավարար չէ: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, այդ թվում դեսպանատներում, որոնք իրականացնում են անօրինական գործունեություն: Մենք պատրաստ ենք ամերիկյան իրավապահ մարմիններին տրամադրել  Թրամփի նակինների ավերիչ գործողությունների մասին տվյալներ»,– հայտարարել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular