ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զատկի տոնի հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն: Այն ներառել է Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում պարեկությունը: 

«Խոզնավարում առաքելությունn արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից»,- նշված է ԵՄ առաքելության գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Նախօրեին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular