ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեգենդար դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հուզիչ կերպով արձագանքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան լուրին, ով կյանքից հեռացել է 88 տարեկանում։
Դի Կապրիոն հիշեցրել է իրենց անձնական հանդիպումը Վատիկանում դեռևս 2016 թվականին, երբ նկարահանվում էր իր վավերագրական ֆիլմը կլիմայական փոփոխությունների մասին՝ «Մինչև հեղեղը» (Before the Flood)։ Նա այդ հանդիպումը նկարագրել է որպես «խորը հուզիչ և բացահայտող փորձ»։
 
Ամերիկացի դերասանը հատուկ ընդգծել է, որ Ֆրանցիսկոսը «հեղափոխական առաջնորդ էր ոչ միայն Կաթոլիկ եկեղեցու, այլև ողջ աշխարհի համար», մասնավորապես՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։
Դի Կապրիոն հիշեցրել է նաև 2015 թվականին հրապարակված Laudato Si էնցիկլիկան, որով Պապը կոչ էր անում գլոբալ քայլերի կլիմայի դեմ պայքարում։ Նա նշել է նաև պապական 2023-ի փաստաթուղթը, որը ևս մեկ անգամ հաստատում էր Պապի էկոլոգիական նվիրվածությունը։
 
Ինստագրամում հրապարակած գրառման մեջ դերասանը կիսվել է նաև իրենց հանդիպման լուսանկարներով՝ գրելով, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր սերնդի «ամենամեծ հոգևոր առաջնորդներից մեկն էր»։
Լեոնարդոյի կողքին իրենց ցավակցություններն են հայտնել նաև Սիլվեստր Ստալոնեն, Վուպի Գոլդբերգը և այլ հայտնիներ՝ նշելով Պապի բարության, համեստության և համամարդկային արժեքների ուժը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular