ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրիմը ռուսական ճանաչելու ԱՄՆ-ի առաջարկը մտահոգություն է առաջացրել Կիևի և եվրոպական դաշնակիցների շրջանում։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայն են՝ Ուկրաինան կճանաչի որոշ տարածքների կորուստը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին:

Դրա դիմաց Լոնդոնն ու Փարիզը կպահանջեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ և տնտեսական աջակցություն տրամադրել։ WSJ-ի զրուցակցի խոսքով՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կնախընտրեին գործարք, որով Ուկրաինան կճանաչեր Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների կորուստը միայն դե ֆակտո:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խոսնակը թերթին հայտնել է, որ Մեծ Բրիտանիան կիսում է ռազմական գործողություններին վերջ տալու ԱՄՆ-ի ցանկությունը և «սերտորեն համագործակցում է դաշնակիցների հետ՝ այդ ջանքերին աջակցելու համար»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular