ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

ՎԻԴԵՈ

Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի  թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։ 

«Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան  համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։

 «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի նյութատեխնիկական միջոցներով ապահովեինք 3 դպրոցներ։ Ընտրել ենք հենց այս դպրոցնները, քանի որ այս տարածաշրջանում շատ քիչ են խմբակները, որտեղ կարող են հաճախել տեղի երեխաները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: 

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը առաջին իսկ դիմելուց հետո կանգնեց մեր կողքին և ժամանակակից տեխնիկայով համալրեց մեր  «Արմաթ» լաբորատորիան. դա մեզ շատ մրցույթներին մասնակցելու հնարավորություն տվեց։ Շնորհակալ ենք իրենց, որովհետև այսօր մենք շատ լավ գիտենք այդպիսի   սարքավորումների նշանակությունը՝ որպես սահմանամերձ գոտի»,- նշել է Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուշ Ալեքսանյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular