ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աժիոտաժ կա, եթե իմանայի այսպիսի ծրագիր կա, ես էլ անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերս կթողնեի, կդիմեի. Փաշինյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը երեք և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկ  գումարի 100%ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Այս մասին կառավարության նիստում ասաց զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով անհուսալի վարկ ունեցող անձանց տրվող աջակցության ծրագրին:

«Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա մեկից, բայց ոչ ավել, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Այս պահի դրությամբ դիմել և դիմումը բավարարվել է 3,594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվարին դիմաց և հաստատված թվով 1,896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը կազմում է 70 միլիոն դրամ, մարտին դիմել շահառու է դարձել ևս 1,072 անձ», - ասաց Ստեփանյանը:

«Հիմա այստեղ պետք է հասկանանք, լավ, մի ամսում օրինակ, մարդը, ով անհուսալի վարկ ունի երեք տարի և լսում է, որ այդպիսի ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ  այդ պատմությունից ազատվեմ», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աջակցության ծրագրին:

Ստեփանյանի խոսքով՝ ապրիլի յոթի դրությամբ կատարած վերլուծությունը ցույց է տալիս համադրումների իրենց  ցանկերը. «Շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն, նրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետևաբար կարծում եմ՝ լավ ցուցանիշ ունենք», -եզրափակեց փոխնախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular