ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե Սաուդյան Արաբիայում հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես որ ավելի վաղ գրում էին մի շարք լրատվամիջոցներ։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ այս ուղևորությունից հետո։ Թրամփը նախատեսում է մայիսի 13-ից 16-ը այցելել Սաուդյան Արաբիա; Սպիտակ տունը չի հստակեցրել այցի նպատակը, գրում է kommersant.ru-ն։

Ավելի վաղ որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր վայր նշվում էր Սաուդյան Արաբիան, որտեղ արդեն բանակցություններ էին ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Axios-ի աղբյուրը պարզաբանել է, որ Թրամփի այցը կազմակերպվում է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցը քննարկելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular